Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայի օպերային թատրոնում կներկայացնի համաշխարհային կինոերաժշտության նոր ձևաչափ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայի օպերային թատրոնում կներկայացնի համաշխարհային կինոերաժշտության նոր ձևաչափ
27.02.2019 | 11:06

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փետրվարի 28-ից մարտի 2-ը հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում։ Այս նախագիծը կյանքի է կոչվել երկարատև բանակցություններից հետո։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հետաքրքիր մի կոնցեպտ, որը նոր խոսք է համաշխարհային կինոերաժշտության ասպարեզում։ Ֆիլմն ամբողջությամբ ցուցադրվում է էկրանին, և ցուցադրության ընթացքում երաժշտությունը, որ պետք է հնչեր ֆիլմում, ներկայացնում է նվագախումբը կենդանի կատարմամբ։

Սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերի մեղեդիները։ Նվագախումբը երեք օրերի ընթացքում ունենալու է 5 ելույթ, որոնք ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։
CineConcerts կոչվող այս ձևաչափն իրականում բարդ է իրականացման համար։ Բացի այն, որ նշված ֆիլմերի սաունդթրեքները բավականին բարդ ստեղծագործություններ են՝ դժվար նվագաբաժիններով, նաև մեծ հմտություններ են պահանջվում երաժիշտներից մեղեդին ֆիլմի հետ սինխրոն կատարելու համար։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ